Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցեսների ժամանակ հեղուկը դառնում է պղտոր (թարախային բորբոքումներ), վարդագույն կամ դեղնավուն (արյունազեղումներ), գորշագույն (ուռուցքներ) ևն։ Գոյություն ունեն մի շարք ռեակցիաներ, որոնց միջոցով որոշվում են նաև հեղուկի կազմության փոփոխությունները։ Գոտկային պունկցիան միանգամայն անվնաս է և ունի գործնական կարևոր ախտորոշիչ նշանակություն։ Ա․ Սարաֆյան

ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆ, շերտ ապարների հաստվածքի մեջ, որն առանձնանում է լիթոլոգիական հատկանիշներով, գույնով, կազմով, որոշակի ներփակում ների ու օրգ․ մնացորդների խմբի առկայությամբ և պահպանում այդ յուրահատկությունները զգալի տարածության վրա։ Դա հնարավորություն է ընձեռում Ու․ հ․ օգտագործել կտրվածքների հետամտման ու համադրման համար՝ երկրբ․ հանույթի և երկրբ․ այլ հետազոտություննե րի ընթացքում։

ՈՒՂԻՂ ԱՂԻՔ, հաստ աղիքի վերջին բաժինը։ Գտնվում է փոքր կոնքի խոռոչում, անմիջապես սրբոսկրից առաջ։ Ունի առաջ–ետին և լայնական ծռումներ։ Ու․ ա–ի վերջին հատվածը ծակում անցնում է կոնքի ստոծանին (շեքը) և վերջանում է հետանցքով։ Կոնքի խոռոչում Ու․ ա․ առաջացնում է մի լայնանք (ամպուլա), որ տեղ կուտակվում է կղանքային զանգվածը։ Աղիքի ստորին բաժինը նեղացած է և կոչվում է հետանցքային խողովակ, ուր կան լորձաթաղանթի ուղղաձիգ ծալքեր (հետանցքային սյուներ), որոնց միջև գոյանում են փոքրիկ փոսիկներ։ Վերջիննե րից ցած գտնվում է թութքային օղը, որը, շնորհիվ այդտեղ գտնվող երակային հյուսակի, կարող է լայնանալ և արտափքվել։ Ու․ ա–ի շրջանաձև մկանաթելերը հետանցքի շուրջն առաջացնում են հետանցքի ներքին (ակամա) սեղմանը, իսկ շեքի մկանները նրա շուրջը կազմում են արտաքին (կամայական) սեղմանը։

ՈՒՂԻՂ ԱՂԻՔԻ ԱՐՏԱՆԿՈՒՄ, ուղիղ աղիքի մասնակի կամ լրիվ արտաշրջումը (դուրս ընկնելը) հետանցքից։ Հաճախ նկատվում է երեխաների մոտ։ Ու․ ա․ ա–մանը նպաստում են աղիքն իր բնականոն դիրքում պահող ապարատի անբավարար զարգացումը, կոնքի հատակի մկանների թուլությունը, սրբոսկրի և պոչուկի թեքությունը ևն։ Անմիջականորեն Ու․ ա․ ա․ կարող են առաջացնել նաև ծանր ֆիզիկ, աշխատանքը, որովայնի և կոնքի վնասվածքները, աղիքների հիվանդությունները, ծանր ծննդաբերությունները ևն։ Երեխաների Ու․ ա․ ա․ երբեմն առաջանում է երկարատև փորկապության, լուծի, երկարատև հազի հետևանքով։ Բ ու ժ ու մ ը․ պատճառի վերացում, օրգանիզմը կազդուրող միջոցներ, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։

ՈՒՂԻՂ ԳԻԾ, երկրաչափության հիմնական հասկացություններից։ Երկրաչափության համակարգված շարադրանքում Ու․ գ․ սովորաբար ընդունվում է որպես ելակետային հասկացություններից մեկը։ Եթե երկրաչափության կառուցման համար հիմք է ընդունվում տարածության կետերի հեռավորության հասկացությունը, ապա Ու․ գ․ կարելի է սահմանել որպես այնպիսի գիծ, որի երկայնքով երկու կետերի հեռավորությունը ամենափոքրն է։ Էվկլիդեսյան հարթության մեջ Ու․ գ․ սահմանվում է որպես այն կետերի բազմություն, որոնց կոորդինատները բավարարում են ax+by+c=0 հավասարմանը, որտեղ a-ն և b-ն միաժամանակ հավասար չեն զրոյի։

ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ, տես Խնդիրներ։

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ, 1․ տվյալ լեզվի հնչույթների գրության՝ հանրության կողմից ընդունված կանոնների համակարգը։ 2․ Արտահայտության միջոցների ուսմունքի մի բաժինը, որ սահմանում է հնչույթները գրավոր ճիշտ արտահայտելու կանոնները։ Գիրը (տառը) հնչույթի՝ տվյալ լեզվով խոսող հանրության կողմից ընդունված պայմանական գծապատկերն է։ Գրային հաղորդման ամենանախնական ձևը պատկերագրությունն է, որին հաջորդել է գաղափարագրությունը (բառային գրությունը)։ Հետագայում հանդես են եկել վանկագրությունը և ապա հնչութագրությունը։ Ամենակատարյալը հնչութագրությունն է, որի սկզբունքն է՝ յուրաքանչյուր հնչույթին մեկ տառ, յուրաքանչյուր տառ՝ մեկ հնչույթի համար։ Այս դեպքում գրության և արտասանության միջև տարբերություն չի լինում։ Սակայն լեզվի զարգացման ընթացքում արտասանությունը հեռանում է գրությունից և կարիք է զգացվում Ու–յան հատուկ սկզբունքներ սահմանելու․ Ու–յան սկզբունքներն են՝ 1․ հնչութային, ըստ որի գրում են այնպես, ինչպես արտասանում են, գիրը համապատասխանում է հնչույթին, 2․ ձևաբանական (ստուգաբանական), ըստ որի տվյալ ձևույթը բոլոր դեպքերում գրվում է նույն ձևով՝ անկախ արտասանությունից, բառի գրության հիմքում ընկած է նրա կազմությունը, քերականական կառուցվածքը, 3․ ավանդական (պատմ․), ըստ որի պահպանվում է նախնիներից ավանդաբար հասած գրությունը, հաշվի չի առնվում նրա համաժամանակյա արտասանությունը։ Ու–յան, իբրև լեզվաբանության մի բնագավառի, խնդիրն է՝ սահմանել․ 1․ ձևույթների ու բառերի կազմում հնչույթների գրավոր ճիշտ արտահայտության, 2․ բառերի միացյալ և անջատ գրության, 3․մեծատառի գործածության, 4․ տողադար ձի, 5․ փոխառյալ բառերի տառադարձման կանոնները։ Հայերեն գրերը, բնականաբար, ստեղծվել են հնչութային սկզբունքով։ Դրանով էլ առաջնորդվել է մեր Ու․ V–X դդ․։ Այնուհետև արտասանությունը փոփոխվել է, հեռացել գրությունից, և ձևավորվել են ավանդական, դրա հետ կապված նաև՝ ձևաբանական սկզբունքները։ Այսպիսով, հայերենն այժմ առաջնորդվում է Ու–յան երեք սկզբունքով՝ հնչութային, ավանդական, ձևաբանական, որոնցից առաջնայինը հնչութայինն է։ Հայերենի Ու–յան պատմությունը անցել է զարգացման հետևյալ շրջանները․ 1․V–X դդ․, երբ գրության մեջ գործում է հնչութային սկզբունքը, չկան տողադարձի որոշակի կանոններ և փոքրատառերի գործածություն, ուղղագրական առանձին շեղումները համակարգը չեն խախտում։ 2․ XI դարից մինչև 1922 թ․, երբ հնչութային սկզբունքի հետ միաժամանակ սկսում են գործել ավանդական և ձևաբանական սկզբունքները, կարելի է նշել գրության և Ու–յան բնորոշ էական գծերը, ա) աւ երկբարբառը օ պարզ հնչույթի փոխվելու հետևանքով գրվում է լատ․ օ (աւր > >օր, առաջին օրինակը 1046-ից՝ փափագանօք), այլև՝ աւ, ո տառերով, բ) վ հնչույթն ունեցել է վ, ւ, ու գրությունները (վար, նավ, հատուած), գ) այբուբենում ավելացել է ֆ տառը (առաջին օրինակը 1037-ից՝ Մուֆարզինն), դ) XI –XVII դդ․ խուլեր նշանակող տառերի փոխարեն գործածվել են ձայնեղներ նշանակող տառեր և հակառակը (d–տ, g–կ, b–պ և t–դ, к–գ, p-բ), ե) սկսած XIII դարից բառասկզբի ձայնավորներին և ս, զ բաղաձայններին նախորդող յ–ի փոխարեն հանդիպում է հ տառը, որ հետևանք է յ>հ հնչյունափոխության (առաջին օրինակը 1282-ից՝ հօքնատեսակ), զ) XIV դարից հետո բառասկզբի ո և և արտասանվում են հիմնականում վօ, յէ, բայց շարունակվում են գրվել ավանդական ձևով)։ 3․ 1922-40 թթ․, ՀՍՍՀ–ում (և ՍՍՀՄ–ի ամբողջ տարածքում) հատուկ որոշմամբ հայերենում գործածության մեջ են դրվում գրության և Ու–յան հետևյալ սկզբունքները․ ա) այբուբենից հանվում են է, օ, ւ տառերը, է հնչույթը բոլոր դիրքերում գրվում է ե, իսկ օ՝ ո տառով, je բա ռասկզբում գրվում է յե, VO՝ վո, բ) եա, իւ երկհնչյունները գրվում են յա, յու տառակապակցություններով, գ) բառասկզբում հ արտասանվող յ տառի փոխարեն գրվում է հ, իսկ բառավերջի համր յ չի գրվում, դ) վ հնչույթն ամենուրեք գրվում է վ տառով, ե) ձայնավորին հաջորդող եմ բայը գրվում է յեմ (գրելու յեմ)։ 4․ 1940-ից մինչև այժմ․ 1940-ին կատարված ուղղագրական մասնակի փոփոխությամբ վերականգնվում են այբուբենից հանված օ և և տառերը, որոնցով արտահայտվում են համապատասխան հնչույթները․ բառասկզբի vo գրվում է ո տառով, je՝ ե տառով, եմ բայը ձայնավորից հետո նույնպես գրվում է ե–ով (գրելու եմ)։ Սփյուռքում շարունակում է գործել հին Ու․, տարբերություն կա նաև հատուկ անունների տառադարձման մեջ։

Գրկ․ Գ յ ու լ բ ու դ ա ղ յ ա ն Ս․ Վ․, Հայերենի ուղղագրության պատմություն, Ե․, 1973։ Ջ ա հ ու կ յ ա ն Գ․ Բ․, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ, Ե․, 1974։ Ս․ Գյոււբուղաղյան

ՈՒՂՂԱԹԵՎԵՐ (Orthoptera կամ Saltato- ria), միջատների կարգ։ Փոքր, միջին և խոշոր չափերի միջատներ են։ Մարմինը երկար է, կողքերից սեղմված։ Բերանը կրծող տիպի է։ Մեծամասնությունն ունի 2 զույգ թև (կան թերի զարգացած թևերով և անթև տեսակներ)։ Ետին ոտքերը սովորաբար ցատկող են։ Փորիկը 10 հատվածանի է։ Շատ տեսակների էգերն ունեն ձվադիրներ։ Բաժանվում են 2 ենթակար գի՝ ե ր կ ա ր ա բ ե ղ Ու․ (ծղրիդներ, ճռիկներ) և կ ա ր ճ ա բ ե ղ Ու․ (մորեխներ, եռամատներ)։ Ու․ կարող են ձայներ արձակել և ընկալել հատուկ ձայնարձակ և լսողական ապարատների միջոցով։